Վաշինգտոնում տղամարդը կալանավորվել է Սպիտակ տան մոտ իր հագուստն այրելու փորձ կատարելիս, փոխանցում է ABCNews-ը:
Գաղտնի ծառայության տեղեկություններով՝ մոտոցիկլետով տղամարդը Սպիտակ տան դիմաց այրել է իր վրայի բաճկոնը: Գաղտնի ծառայությունն անմիջապես արձագանքել է, մարել կրակը եւ տղամարդուն առաջին օգնություն ցույց տվել: Նա կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով տեղափոխվել է շրջանային հիվանդանոց:
Միջադեպի պահին ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը Սպիտակ տանն էր:



























