Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հաջորդ շաբաթ ներկայացնել մոտ 20 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքների ներմուծման պատասխան մաքսատուրքերի ցուցակի նախագիծը, հայտնում է AFP-ն:
Տեղեկությունը հայտնվել է Վաշինգտոնում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերի եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հանդիպումից հետո:
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն միմյանց մեղադրում են իրենց ավիացիոն հսկաներ Boeing-ին եւ Airbus-ին ապօրինի սուբսիդավորելու մեջ:
Լե Մերը խնդրել է «բարեկամական լուծման» մասին, բայց զգուշացրել է, որ Եվրոպան «պատրաստ է պատասխանել» ԱՄՆ պատժամիջոցների «չարդարացված» հարվածի դեպքում:
Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ին սպառնացել էր Airbus-ի հետ կապված, իսկ ԱՄՆ առեւտրային իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստում են ԵՄ մթերքների ցուցակը, որոնց համար ԱՄՆ ներմուծելիս կարող են մաքսատուքեր սահմանել:
ԵՄ դիվանագետները հայտարարել էին, որ ԵՀ-ն, հավանաբար, ԱՀԿ-ին կխնդրի թույլ տալ 10,6 մլրդ եվրոյի հակամիջոցներ սահմանել:
Նախնական ցուցակը կհրապարակվի հանրային քննարկում անցկացնելու համար:
Ընդդեմ Airbus-ի եւ ԵՄ-ի ԱՄՆ գործով ԱՀԿ վերջնական որոշումը սպասվում է այս տարվա հունիսին կամ հուլիսին:
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ ԵՄ-ն վերջնական թույլտվություն կտա ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրային բանակցություններ սկսելու համար, որոնք ուղղված են արդյունաբերական ապրանքների համար տրանսատլանտյան մաքսատուրքերի չեղարկմանը:
Անցյալ տարվա հուլիսին Թրամփը համաձայնվել էր մաքսատուրք չսահմանել ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծման համար:




























