Ապրիլի 13-ին, ժ.00.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: