Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եվրապատգամավորներին առաջարկել է սկսել միջոցներ հավաքել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար՝ երեքշաբթի կատարված փոխանցումներից: Տայանին այս մասին հայտարարել է Ստրասբուրգում Եվրոախորհրդարանի նստաշրջանի լիագումար նիստում, որը հեռարձակել է ԵԽ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս վերքը շուտ չի սպիանա: Մենք բոլորս՝ եվրոպացի պատգամավորներս պետք է միանանք տաճարի վերականգնման ջանքերին: Մենք կարող էինք տալ այն, ինչ այսօր վաստակել ենք, որ Եվրախորհրդարանի դրական ազդակն ուղարկենք Ֆրանսիայի հետ համերաշխության անհրաժեշտության մասին»,- հայտարարել է նա:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղի է ունեցել մոտ 18:50-ին: Հրդեհի հետեւանքով փլուզվել են ծայրաձողի վերին հատվածը, տաճարի ժամացույցը եւ ծածկի մեծ մասը: Նախնական տեղեկություններով՝ հրդեհն, ըստ երեւույթին, սկսվել է տաճարի վերին հատվածներում անցկացվող վերանորոգման աշխատանքների ընթացքում:



























