Թուրքիայի Այդըն նահանգի Սոքեի շրջանում կայծակի հարվածի հետեւանքով տանը գտնված մայր եւ որդի տեղափոխվել են հիվանդանոց։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  ապրիլի 14–ի երեկոյան Սոքեի շրջանում կայծակը հարվածել է բնակելի տներից մեկը։ Կայծակի հարվածի հետեւանքով տունը վնասներ է կրել։ Տանը գտնված մայր եւ որդի լսողության կորուստով տեղափոխվել են հիվանդանոց։

Նշվում է, որ տարիներ առաջ էլ կայծակը կրկին նույն տանն էր հարվածել։