Falcon Heavy հրթիռի բլոկը կորել է Ատլանտյան օվկիանոսում հաջող վայրէջքից հետո։ Այս մասին հայտարարել է The Verge-ը։ Տեղեկացվում է, որ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել բլոկը Ֆլորիդայի առափնյա շրջան տեղափոխելիս։
«Հանգստյան օրերին դաժան պայմանների պատճառով SpaceX-ի անձնակազմը չի կարողացել ապահովել Կանավերալ նավահանգիստ բլոկի տեղափոխումը։ Ընկերությունում հստակեցրել են, որ եղանակի վատացմանը զուգընթաց հրթիռի բլոկը սկսել է օրորվել եւ վերջապես չի կարողացել մնալ ուղղահայաց դիրքով։
SpaceX-ում վստահեցրել են, որ իրենց համար կարեւորը մարդկանց անվտանգությունն է՝ նշելով, որ ապագա արձակումների վրա կորուստը չի ազդի։
Խոսքը հրթիռի կենտրոնական բլոկի մասին է։ Այն Falcon Heavy հրթիռի երեք մասերից մեկն է։ Մյուս երկուսը կողային արագացուցիչներն են։ Անցյալ հինգշաբթի Falcon Heavy-ն մեկնարկել էր Ֆլորիդայի տիեզերակայանից եւ հաջողությամբ ուղեծիր էր հասցրել սաուդյան Arabsat-6A արբանյակը։




























