Առնվազն 25 մարդ է զոհվել, եւս 300 մարդ վիրավորվել է վեց պայթյունների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Շրի Լանկայում Զատկի տոնախմբության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ANI գործակալությանը:
Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, պայթյունները գրեթե միաժամանակ որոտացել են երկու նորաձեւ հյուրանոցներում եւ մեկ եկեղեցում Կոլոմբոյում, ինչպես նաեւ մայրաքաղաքի հարեւանությամբ՝ Նեգոմբոյի երկու եկեղեցիներում: Բացի այդ, վնասվել են Կոլոմբոյում Սուրբ Անտոնիա եւ Նեգոմբոյում Սուրբ Սեբաստիան եկեղեցիները:
Ոչ մի ծայրահեղական խմբավորում դեռեւս չի ստանձնել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար:



























