Կառավարությունն այսօր՝ մարտի 10-ին փոփոխություններ կատարեց իր նախկին որոշումներից մեկում՝ եվրոպական, ճապոնական եւ ամերիկյան արտադրության դեղերի համար սահմանելով գրանցման պարզեցված ընթացակարգ։
Եթե դեղերի փորձաքննության ժամկետ է սահմանվում առավելագույնը 180 օրը, ապա նշված երկրներում գրանցված դեղերինը՝ առավելագույնը 30 օր։ Ընդ որում՝ վերջիններս լաբորատոր քննության չեն ենթարկվի եւ փորձաքննություն կանցնեն պարզեցված կարգով։
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ սույն կարգը կնպաստի դեղերի էժանացմանը, քանի որ ներմուծողները կազատվեն ավելորդ ընթացակարգային ծախսերից։




























