Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների խմբի անդամներին հետազոտական կենտրոնի վրա հարձակման ժամանակ, որը տեղակայված է Էր Ռիադից 260 կմ հյուսիսում գտնվող Էզ Զուլֆի տեղանքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya-ին:

Ըստ նրա տվյալների՝ չորս ահաբեկիչ է ոչնչացվել կենտրոնի վարչական համալիր ներխուժելու փորձի ժամանակ:

Թագավորության տարածքում գործող խմբավորումներից եւ ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը հարձակման համար: