Ապրիլի 10-ին 45-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Նորապատ գյուղում կայանված մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են գազի բալոնը, շարժիչի գործարկիչը եւ մարտկոցը՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումերով պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա Գագիկ Մ.-ն: Նա ապրիլի 21-ին հրավիրվել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ բաց թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: