Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող չշահագործվող պահեստում (անգար) հրդեհ է բռնկվել։ Ապրիլի 24-ին, ժամը 16:29-ին այսպիսի ահազանգ է ստացել «911» ծառայությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 19:14-ին:

Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: