Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 24-ին, ժամը 16:29-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող չշահագործվող պահեստում (անգար):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 19:14-ին:

Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ):

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: