Ապրիլի 23-ին Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ներքին Շենգավիթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 54-ամյա Մուխաել Ս.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլին Հաղթանակ թաղամասում գտնվող շինանյութի խանութից գողացել է էլեկտրական սղոցի 15 մետաղաքար:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա ապրիլի սկզբին 12 մետաղաքար է գողացել նաեւ Անդրանիկի փողոցում գործող շինանյութի խանութից:

Այս գողության մասին նախկինում չի հայտնվել:

Մուխաել Ս.-ն բաց է թողնվել:

Նույն օրը Մալաթիայի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նաեւ 34-ամյա Ռոման Ղ.-ին: Պարզվել է, որ մարտի 23-ին Իսակովի պողոտայում կայանված «ՎԱԶ-2106» մեքենայից գողացել է մարտկոցը: Բացի այս, նույն ժամին եւ նույն տեղում, դռան ապակին իջեցնելու միջոցով, մեկ այլ «ՎԱԶ-2106» մեքենայից գողացել է ձայնարկիչը եւ մարտկոցը:

Ռոման Ղ.-ն բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր: