Ապրիլի 24-ին 38-ամյա մի կին հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ նախասրահի դռան փականը պոկելու, այնուհետեւ պատուհանը հրել-բացելու միջոցով, իրենց ամառանոցի ննջասենյակի գորգի տակից գողացել են 60 հազար դրամ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նրա 9-րդ դասարանցի որդին նույն դպրոցի 7-րդ դասարանցի մի աշակերտի հետ:
Տղաները տվել են ինքնախոստովանական ցուցմունք եւ հանձնվել ծնողներին:
Գողոնն առգրավված է:





























