2018 թ. մարտի 29-ին հաղորդվել էր Գյումրիի Հիվանդանոցային փողոցում գտնվող մի գոմից 45 հավ եւ չորս ճագար, իսկ ավտոտնակից էլեկտրական սղոց եւ շաղափ գողանալու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 25-ին ՊՊԾ դասակի ծառայողների եւ Մուշի քրեական հետախույզների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 29-ամյա Ռաֆիկ Գ.-ն եւ 57-ամյա Ավետիք Ս.-ն:
Պարզվել է նաեւ, որ նրանք այս տարվա ապրիլի 24-ին մի բնակարանից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ ջեռուցման կաթսա, 30 հազար դրամ արժողությամբ անկողնային պարագաներ եւ երկաթյա փոքր պահարան:
Այս դեպքով գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է նախաքննություն:


























