Ամերիկյան՝ Տեղեկատվական գիտությունների եւ տեխնոլոգիաների ասոցիացիայի հայտնի ակադեմիական պարբերականը հրաժարվել է հրապարակել հանրաճանաչ գիտնական, պրոֆեսոր, Լեյդենյան համալսարանի դասախոս Թոն վան Ռաանի հոդվածը քնած գեղեցկուհուց փոխաբերության պատճառով, գրում է The Guardian-ը:

Պարբերականը մերժումը բացատրել է նրանով, որ «Քնած գեղեցկուհու» մասին փոխաբերությունը, որը պրոֆեսորը կիրառում է ավելի վաղ չնկատված գիտական աշխատությունների վերաբերյալ խոսելիս, մշակութային տեսանկյունից դաժան է եւ կարող է մեկնաբանվել որպես սեռական ակնարկ:

Մասնավորապես, գիտնականն իր հոդվածում նշել է, որ երկար տարիների ընթացքում աննկատ մնացած գիտական աշխատություններն անսպասելիորեն հայտնվում են ինչ-որ անձանց տեսադաշտում, եւ դա նման է Քնած գեղեցկուհու արթնացմանը, որին համբուրել էր արքայազնը:

Վան Ռաանն ինքը տարակուսանքի մեջ է պարբերականի մերժման եւ պարզաբանման կապակցությամբ, եւ հայտարարում է, որ նա դասախոսություններ է կարդացել Եգիպտոսում եւ Օմանում, եւ դրա հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: