Կիպրոսի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ բացահայտելու սերիական մարդասպանի նոր զոհերի մասին տեղեկություններ, հաղորդում է Reuters-ը:

Հարյուրավոր մարդիկ մասնակցել են գիշերային մոմավառությանը կղզու մայրաքաղաք Նիկոսիայում՝ ի հիշատակ մարդասպանի զոհերի:

Այդ առնչությամբ կղզու հիմնական ընդդիմադիր AKEL կուսակցությունը կոչ է արել արդարադատության նախարարին հրաժարական տալ:

Կիպրոսի ոստիկանության հաղորդմամբ, 35-ամյա բանակի սպան խոստովանել է 7 կնոջ սպանությունը:

Սերիական մարդասպանի բոլոր զոհերը օտարերկրացիներ էին: