Sotheby’s աճուրդի տունը ներկայացրել է վաճառքի տղամարդու կոշիկի, հագուստի եւ աքսեսուարների ոլորտում մասնագիտացած Berluti նորաձեւության տան ինտերիերով1973 թվականի արտադրության Porsche 911 Targa-ն: Սպորտքարի սրահը, ինչպես նաեւ բեռնախցիկը ձեւավորված են բարձրորակ բնական կաշվով եւ բրդով: Նախնական արժեքը կազմում է 190 հազար եվրո, գրում է Մոտոր-ը:

Porsche 911 Targa-ի սրահի դիմային հատվածը ձեւավորված է շագանակագույն կաշվով եւ բաց երանգ ունեցող կրկնակի կարերով: Հատակի գորգերը պատրաստված են Bouclé հյուսված բրդից, իսկ շարժական տանիքը՝ ալպակայի բրդի եւ կաշվի համադրությամբ: Ավտոմեքենայի հետ լրացուցիչ տրվում են պայուսակ եւ երկարաճիտք կոշիկներ:

Porsche-ն ներկայացնում է 2.4լ 6 մխոցանի «օպոզիտ» շարժիչով ավտոմեքենան, որն ունի 190 ձիաուժ: Այն աշխատում է հնգաստիճան մեխանիկական փոխանցման տուփով: Ավտոմեքենան ունակ է զարգացնել մինչեւ հարյուր կմ/ժ արագություն ութ վայրկյանի ընթացքում: