Շրի Լանկայի արեւելյան ափին գիշերային հրաձգության վայրում, որտեղ 3 պայթյուն էր որոտացել, հայտանբերվել են 15 մարդկանց մարմիններ, այդ թվում 6 երեխաների, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակի ներկայացուցչին:
Զորքերի եւ կասկածյալ իսլամիստների միջեւ փոխհրաձգությունը սկսվել էր ուրբաթ երեկոյան Սեյնթամարունտում՝ Ամպարա շրջանում, Զատկի կիրակի կղզում տեղի ունեցած պայթյուններից մեկի վայրում:
Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ 15 մահացածների թվում նաեւ պայթյունների շարքն իրականացրած երեք մահապարտ կա:
Բանակի ներկայացուցիչ Սումիթ Ատամատուն ասել է, որ երբ զորքերն ուղեւորվում էին անվտանգ շենք, երեք պայթյուն որոտաց եւ սկսվեց փոխհրաձգություն:
Նախօրեին հայտնի էր դարձել Կալմունայի քաղաում երեք նոր պայթյունների մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ:



























