Ավստրալիան պատերազմ է հայտարարել վայրի կատուներին, հաղորդում է CNN-ը: Մինչեւ 2020 թվականը կառավարությունը ցանկնաում է վերացնել 2 մլն կենդանու, որոնց քանակը երկրում գնահատվում է 2 մլն-ից մինչեւ 6 մլն:
Ո՞րն է Ավստրալիայում վայրի կատուներին ոչնչացնելու պատճառը: Պտասխանը պարզ է՝ նրանք սպանողներ են, գրում է CNN-ը: Ի տարբերություն իրենց ընտանի եղբայրների վայրի կատուները ստիպված են իրենց սնունդը որսի միջոցով հայթայթել:
Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում երկրի անհետացող տեսակների պաշտպանության հարցերով ազգային կոմիսար Գրեգորի Էնդրյուսը նշել է, որ վայրի կատուները լուրջ սպառնալիք են տեղական կենդանիների համար:
Բնապահպանները կարծում են, որ վայրի կատուները Ավստրալիայում սպանում են մինչեւ 1 մլն թռչունների եւ 1.7 մլն սողունների:




























