Հատուկ համազգեստով անհայտ անձը երկու դանակ է դրել Ճապոնիայի Խիսախիտո արքայազնի՝  ապագա գահաժառանգի եւ Ակիխիտո կայսեր միակ թոռան դպրոցական նստարանին, ինչը թաքն ված սպառնալիք է նշանակում, հաղորդում է Kiodo-ն:

Ճապոնիայում երկու դանակն ընկալվում է որպես թաքնված սպառնալիք կամ ատելության արտահայտություն:

Ոստիկանության տվյալներով նախօրեին դպրոց անհայտ անձ էր ներխուժել, ով սաղավարտ եւ կապույտ հատուկ համազգեստ էր կրել, որպեսզի իրեն բանվոր համարեն:

Ոստիկանությունը հետաքննություն է  սկսել: