ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում հրաձգության հետեւանքով երեխա է վիրավորվել, երբ ոստիկանը կրակել է բեռնատարում գտնվող տղամարդու վրա, որը կասկածվում է  ռեստորանի կողուպուտի մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Օքլահոմա նահանգի ՀԴԲ ներկայացուցիչ Բրուք Արբեյտմանը գործակալությանը հայտնել է, որ հրաձգությունը սկսվել է այն պահին, երբ խուզարկուները Հյուգո շրջանի ոստիկանների հետ փորձել են մոտենալ կասկածյալին՝ 21-ամյա Ուիլյամ Սմիթին:

Նա հայտնել է, որ Սմիթը կասկածվել է ապրիլի 11-ին Հյուգոյում Pizza Hut պիցերիայի կողոպուտի մեջ:

Նշել է նաեւ, որ բեռնատարում Սմիթի հետ 4 երեխա է եղել, որոնցից 3-ը վիրավորվել են:

Երեխաների անունները, տարիքը եւ առողջական վիճակն այս պահին հայտնի չեն: