Մոզամբիկում Կենեթ ցիկլոնի պատճառով առավել բարձր ռիսկի գոտիներից ավելի քան 30 հազար մարդ տարհանվել է, հաղորդում է CNN-ը:

 ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման  վարչության տվյալների համաձայն՝ 70 հազար մարդ դեռ սպառնալիքի տակ է:

ԶԼՄ-ները նշում են, որ Մոզամբիկում Կենեթի զոհ է դարձել մեկ մարդ:

Նշվում է, որ հինգշաբթի երեկոյան Կենեթ ցիկլոնը հասել էր Կաբու Դելգադու նահանգի սահմանին:

Հինգշաբթի քամիների արագությունը հասել է ժամում 220 կմ-ի:

Արեւադարձային ցիկլոնը Իդայ ավերիչ ցիկլոնից հետո, որը ավելի քան 700 մարդու կյանք էր խլել, երկրին վրա հասավ մոտ մեկ ամիս անց: