1994 թվականի Mazda RX-7 կուպեն, որը երկար ժամանակ չի օգտագործվել եւ ամբողջ կյանքում անցել է 7.4 հազար կմ, վաճառել են 700 հազար դոլարով: Ամերիկյան շուկայում այժմ նույնքան արժե, օրինակ Porsche Cayenne-ը (սկսած 65,7 հազար դոլարից ), իսկ 69,3 հազարով կարելի է նոր 350 ձիաուժ Porsche 718 Cayman S գնել, գրում է Motor-ը:

Երկդռնանի մեքենան պահպանվել է նախնական վիճակում, քանի որ առաջին սեփականատերը գրեթե չի վարել այն: Մեքենան 12 տարի չի օգտագործվել:

Վաճառված օրինակը հագեցած է 255 ձիաուժ պտտվող շարժիչով 1.3, հինգ աստիճան մեխանիկական փոխանցման տուփով եւ բարձր շփման հետին դիֆերենցիալով: Մեքենան հագեցած է  Bose աուդիո համակարգով, լյուկով, հակամառախուղային լուսարձակներով եւ այլն: