Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր ուխտագնացներ շաբաթ հավաքվել են Քրիստոսի Հարության եկեղեցում (հայտնի է նաեւ որպես Աստծո գերեզման) եւ դրան հարակից Երուսաղեմի Հին քաղաքի հրապարակում եւ նեղլիկ փողոցներում: Մի ք       անի ժամ կանգնած աղոթքից հետո հավատացյալները սպասում են տեսնել Բարեբեր կրակի իջնելու հրաշքը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Գործակալությունը նշում է, որ հարյուրավոր ուխտագնացներ այստեղ են ժամանել Ռուսաստանից, այդ թվում Անդրեյ Պերվոզվանիի պատվիրակությունը:

Աստծո գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրն է: Համարվում է, որ այն գտնվում է հենց այն տեղում, որտեղ ըստ Աստվածաշնչի, խաչվել, թաղվել, իսկ հետո հարություն է առել Հիսուս Քրիստոսը:

Բարեբեր կրակն իջնում է Կուվուկլիայում՝ Քրիստոսի Հարության տաճարի կենտրում գտնվող մատուռում: Այս տեղը գտնվել է հռոմեացի կայսր Կոնստանտինի պատվիրակիների կողմից խաչելությունից 3 դար անց:

Ամեն տարի Զատկի նախօրեին այստեղ Բարեբեր կրակի իջնելու հրաշք է կատարվում. խորհրդավոր կերպով վառվում է կանթեղը եւ 33 մոմերը՝ Քրիստոսի երկնային կյանքի տարիների թվով: Սկզբում կրակը չի այրում. հավատացյալները խորհրդանշական կերպով լվացվում են դրանով: