Հրաձիգը կրակ է բացել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Դիեգո քաղաքի սինագոգում, հաղորդում է BBC News-ը:

Դեպքի հետեւանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել՝ երեք մարդ:

Հարձակումից հետո ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա տղամարդու: Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել, երբ հավատացյալները տոնում էին Զատիկը:

Ոստիկանությունը չի նշել դրդապատճառը, սակայն երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցավակցություն է հայտնել դեպքի կապակցությամբ, հայտարարել է, որ «դա նման է հանցագործության ատելության հողի վրա»:

Հրաձգությունը կատարվել է Փիթսբուրգում հարձակումից կես տարի անց, որի հետեւանքով սպանվել էր 11 մարդ: