Հազվագյուտ դոդո թռչնի կմախքը վաճառքի կհանվի Լոնդոնում հանրահայտ Christie's աճուրդում, հաղորդում է Daily Mail-ը:
Ակնկալվում է, որ կմախքի արժեքը կհասնի 600 000 ֆունտ (778 000 դոլար):
Թռչնի կմախքը հավաքվել է ոսկորներից, որոնք հայտնաբերվել են Մավրիկիայում 19-րդ դարի սկզբին:
«Դոդո թռչնի մասին, որն իսկապես հազվագյուտ տեսակ է, հիշատակվել է ավելի շատ, քան որեւէ այլ փետրավորի մասին: Անհետացումից 300 տարի անց այդ առեղծվածային թռչունը շարունակում է բուռն վեճերի պատճառ լինել»,-հայտարարել է բրիտանացի հնէաբան Ջուլիան Հյումը:
Աճուրդը կմեկնարկի մեկ ամիս անց՝ մայիսի 24-ին: Դրանում կվաճառվեն ամբողջ աշխարհից բերված տարատեսակ իրեր՝ ներառյալ անհետացած իխտիոզավրի քարացուկները:




























