Աֆղանստանի Ազգային բանակի հատուկ նշանակության զորքերը կոալիցիոն ուժերի հետ համատեղ ոչնչացրել են ավելի քան 100 տոննա օփիոն երկրի արեւմուտքում՝ Ֆարահ նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի Պաշտպանության նախարարությանը:

«Աֆղանստանի Ազգային բանակի հատուկ նշանակության զորքերը կոալիցիոն ուժերի հետ համատեղ իրականացրել են լայնածավալ գործողություններ Ֆարահ նահանգի Բաքվահ շրջանում, որի ընթացքում նրանք ոչնչացրել են ավելի քան 100 հազար կգ օփիոն»,-ասվում է Պաշտպանության նախարարության թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նախարարությունում նաեւ հավելել են, որ ««Թալիբան» շարժման ահաբեկիչները ներգրավված էին այդ թմրանյութերի պատրաստման, տարածման եւ անօրինական վաճառքի գործում»: