Չիլիում գիտնականները հայտնաբերել են ամերիկյան մայրցամաքում ամենահին մարդկային հետքը, որը շուրջ 15.6 հազար տարեկան է, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով Telesur-ին:

Նշվում է, որ հնագիտական աշխատանքներն ընթացել են 2007 թվականից Փիլաուկո տեղանքում, իսկ հետքը հայտնաբերվել է Օսորնո քաղաքի բնակելի թաղամասերից մեկում:

«Աստիճանաբար Հարավային Ամերիկայում ի հայտ են գալիս մարդկային գոյության հետքեր, սակայն այս հետքն ամբողջ Ամերիկայում ամենահինն է»,-հայտարարել է UACH հնէաբանության բաժնի աշխատակցուհի եւ հետազոտության գլխավոր հեղինակ Քարեն Մորենոն:

Նրա խոսքերով՝ հետազոտողները հայտնաբերել են հետքը երեք մետր խորության տակ, իսկ դրա երկարությունը կազմել է 23 սանտիմետր: Ավելին, այդ նույն վայրում հայտնաբերվել են քարե արտեֆակտներ, ինչը մատնանշում է վաղ շրջաններում հարավամերիկյան մայրցամաքի բնակեցման փաստը: