Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թիվ 34 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 16.000 դրամ, Ֆրանսիական ասոցիացիայի վկայական եւ բանկային քարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սեբաստիա փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 52-ամյա Ռուստամ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: