2019թ. ապրիլի 27-ին Երևանում «Բիզնես-Դիալոգ» և «Բիզնես նյուզ» ընկերությունների կողմից կազմակերպված միջոցառման արդյունքում «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշն արժանացել է Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) «Որակի նշան» մրցանակին։

Մրցանակը հանձնել է Որակի համառուսաստանյան կազմակերպության նախագահ, տնտեսագիտական և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գենադիյ Պետրովիչ Վորոնինը։ Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ), «Ռուսական ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի, Ռուսաստանի գործարարների միության, ՀՀ  Սննդամթերքի անվտանգության և «Սպառողների ասոցիացիա»-ի ներկայացուցիչները։

«Պարտավորեցնող է, որ «Աշտարակ-Կաթ»-ի արտադրանքը բարձր և արժանի գնահատական է ստանում ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև որակի չափանիշներ սահմանող օտարերկրյա հեղինակավոր  կազմակերպությունների կողմից»,- նշեց «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի վաճառքի բաժնի ղեկավար Գարիկ Խաչատրյանը:

«Աշտարակ-Կաթի» դերը բարձր է գնահատվում նաև բանակաշինության գործում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել ինժեներական և այլ աշխատանքներին, որի համար երեք տարի անընդմեջ արժանացել է ՊԲ–ի և ՊՆ–ի կողմից տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի: