ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, ու տեկտոնական գործընթացները կարող են հանգեցնել կլիմայի գլոբալ փոփոխությունների։ Հնդկական ենթամայրցամաքի բախումը Ասիայի հետ 50 մլն տարի առաջ նվազեցրել է ծովային ջրերի ջերմաստիճանը եւ հանգեցրել է թթվածնով օվկիանոսների հագեցմանը, որը փոփոխել է կենդանի օրգանիզմների կյանքի պայմանները։ Գիտական աշխատանքի արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Science ամսագրում՝ հայտնում է Lenta.ru-ն։
Հետազոտողները վերլուծել են ֆորամինիֆերների տեղանքի իզոտոպային բաղադրությունը, որպեսզի որոշեն 70-ից մինչեւ 30 մլն տարի առաջ ազոտի խտությունը օվկիանոսում։ Միաբջիջ կենդանիների քարացած մնացորդները հավաքվել են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային եւ հարավային շրջաններում, ինչպես նաեւ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում։
Ազոտը կենդանի օրգանիզմների մետաբոլիզմը կազմող օրգանական նյութերի գլխավոր բաղադրիչն է։ Միայն որոշ էակներ, օրինակ՝ ցիանոբակտերիաները, ընդունակ են ֆիքսել մթնոլորտային ազոտը՝ այն վերածելով կենսաբանորեն հասանելի ձեւի։
Պարզվել է, որ դինոզավրերի ոչնչացումից 10 մլն տարի անց, 56 մլն տարի առաջ ածխածնի-15-ի եւ ածխածնի-14-ի հարաբերակցությունը բարձր է եղել, ինչը վկայում է թթվածնի դեֆիցիտի մասին։ Դա կարող է բացատրվել գլոբալ տաքացմամբ, քանի որ տաք ջրում թթվածինը վատ է լուծվում։ Սակայն 55 մլն տարի առաջ տեղի է ունեցել թթվածնի խտության կտրուկ բարձրացում, ընդ որում՝ կլիման նույնն է մնացել, որը վկայում է այլ պատճառի մասին։
Այդ նույն ժամանակ Հնդկաստանը սկսում է բախվել Ասիայի հետ, ինչը արդյունքում հանգեցրել է Տետիս ծովի անհետացմանը։ Մինչ այդ միջին խորության ծովային ջրերում ձեւավորվել են ծովի ջրի տաք եւ աղի շերտեր։ Այս պայմանները նպաստել են անոկսիայի առաջացմանը։ Տակտոնական գործընթացները հանգեցրել են թթվածնով ծովային ջրերի հագեցմանը։
Ավելի վաղ Օրեգոնի համալսարանի գիտնականները պարզել էին, որ 2,4 մլրդ տարի առաջ տեղի է ունեցել Համաշխարհային օվկիանոսից ցամաքի մեծ տարածքի բարձրացում, որը նպաստել է ալբեդոյի՝ արեւային ճառագայթների արտացոլմանը։ Օդափոխման գործընթացների ինտենսիֆիկացիան հանգեցրել է մեծ քանակությամբ ածխաթթու գազի օգտագործման, ինչը խախտել է Երկրի ռադիացիոն հավասարակշռությունը։ Դա իր հերթին 2,4-2,2 մլրդ տարի առաջ առաջացրել է մի շարք սառցե դարաշրջաններ եւ թթվածնի բաղադրության մեծացում։




























