Այս պահի դրությամբ «Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման» հանձնաժողովին է հանձնվել   32 գայլի մորթի, որոնց վճարումները կիրականացվի օրենքով սահմանված կարգով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Բնապահպանության նախարարությունից, ավարտվել է 2010-2011թթ որսաշրջանը, եւ այն որսորդները, ովքեր ցանկություն կունենան որսաշրջանից դուրս գայլի որս իրականացնել, պետք է ստանան հանձնաժողովի կողմից տրված անվանական թույլտվություն, որտեղ նշվում է որսի իրականացման տարածքը, ժամկետը եւ ձեւը:

Նշենք, որ վերոնշյալ հանձաժողովն ստեղծվել էր կառավարության 2011թ.-ի փետրվարի 10-ի N123-Ն որոշման համաձայն՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով։

Հանձնաժողովի գործունեության նպատակը գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման, գայլերի որսն իրականացնող անձանց գրանցման (որսորդական վկայականի եւ սահմանված կարգով տրված զենք պահելու եւ կրելու թույլտվության առկայության դեպքում) եւ նրանց կողմից որսված գայլերի մորթիների դիմաց սահմանված կարգով ընդունման գործընթացի ապահովումն է: