Հայաստանի Կենտրոնական բանկն առաջարկում է բարձրացնել գյուղատնտեսական վարկերի ֆինանսական շեմը՝ «Գյուղատնտեսության վարկավորման մասին» օրենքի շրջանակներում։ Այս մասին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Սպառողական վարկավորման մասին», «Արտարժութային կարգավորման եւ արտարժութային վերահսկողության մասին» օրենքներում, ինչպես նաեւ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։
Նրա խոսքերով, իրենք առաջարկում են բարձրացնել տվյալ շեմը՝ այն նախկին 2 միլիոն դրամից ավելացնելով մինչեւ 5 միլիոն դրամ։ «Մենք նաեւ առաջարկում ենք այդ ցանցի մեջ մտցնել մանր ձեռնարկությունները»,- նշել է Երցյանը։



























