Ապրիլի 30-ին խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել «Սպառողական վարկավորման մասին» օրենքում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկղության մասին» օրենքում, ինչպես նաեւ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթին, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։ Նշենք, որ օրինագծերի այդ փաթեթով առաջարկվում է բարձրացնել գյուղտնտվարկերի ֆինանսական շեմը «Գյուղատնտեսական վարկավորման մասին» գործող օրենքի շրջանակում՝ այն նախկին 2 մլն դրամից բարձրացնելով 5 մլն դրամի։