Դուբայը հայտարարել է ֆուտուրիստական քաղաքային նախագծերի շարք, այդ թվում էմիրաթի գլխավոր փողոցի վրա 15 կիլոմետրանոց ճոպանուղիներ ստեղծելու մասին՝ հայտնում է AFP-ը։

Դուբայի կառավարիչ, շեյխ Մուհամմեդ Բին Ռաշիդ Ալ-Մակտումի կողմից հավանության արժանացած նախագծերը նաեւ ներառում են այգիով կամուրջ, գետակի վրա 60 մետր բարձրությամբ կախված հեծանվային եւ հետիոտնային ճանապարհներ։ Նշվում է, որ 380 մ երկարությամբ եւ 3422 ք/մ մակերեսով Sky Garden-ը կդառնա «նոր զբոսաշրջային ուղղություն»։

Skypods նախագիծը, որը կազմված է երկրի գլխավոր մայրուղու վրայով անցնող ճոպանուղիներից, որոնք կունենան 21 կայարան եւ ժամում յուրաքանչյուր ուղղությամբ 8400 մարդ կտեղափոխեն։

Նոր նախագծերի ընդհանուր արժեքի եւ դրանց ավարտման ժամկետների մասին ոչինչ չի տեղեկացվում։