Փենսիլվանիայում տղամարդը կատաղության նոպայի ժամանակ զուգարանակոնքի մեջ է լցրել տատիկի եւ պապիկի աճյունների մոխիրը։ Թոմաս Ուելսին զայրացրել է իրեն տնից վռնդելու մոր որոշումը, դրանով նա վրեժ է լուծել մորից՝ հայտնում է AP-ը։

Նրան դիակը վիրավորելու եւ հանցավոր վարքի մեղադրանքներ են առաջադրվել։

Փիթսբուրգի 33-ամյա բնակիչը որոշ ժամանակ մոր մոտ է ապրել, սակայն մի քանի ամսից մայրը խնդրել է նրան հեռանալ, քանի որ որդին շատ էր ալկոհոլ եւ մարիխուանա օգտագործում։ Մոր խոսքերով, ազգականներից մեկը հայտնել է, որ Թոմասը գնալուց առաջ ննջարանում տուփից գողացել է մոխիրը եւ զուգարանակոնքի մեջ լցրել։

Նա նաեւ հայտնել է, որ որդին իրեն էլ է սպառնացել մահվանից հետո աճյունի մոխիրը զուգարանակոնքի մեջ լցնել։