«НАМИ» պետական ձեռնարկության ներկայացուցիչները պատմել են Aurus կաբրիոլետների մշակման մասին, որն իրականացվել է վերջին երկու տարիների ընթացքում։ Իր ընտանիքի մյուս ներկայացուցիչներից այս մեքենան տարբերվում է կառուցողական մշակումներով, անվահեծային եզակի կարգավորումներով եւ անցումներով։ Այս մասին գրում է Motor-ը։
Արարողակարգային երթերի համար նախատեսված մեքենայի մշակումը իրականացվել է «Aurus տոնական ավտոմեքենա» նախագծի շրջանակներում: Այս կաբրիոլետը առավելագույնս նմանեցված է սեդանին։ Նրանք ունեն ընդհանուր ուժային հարմարանք, փոխանցումային տուփ եւ շասսի։ Տարբերությունը թափքի կոշտության ավելացման մեջ է, 20 մմ-ով կրճատված մեքենայի ամենացածր կետի եւ ճանապարհային գոտու միջեւ եղած տարածության, եւ յուրահատուկ անվահեծային կարգավորումների, որոնք ընթացքին առավելագույն սահունություն են հաղորդում։
Ընթացի ռեժիմները կարելի է փոփոխել կոճակի միջոցով, որը գտնվում է փոխանցման լծակի մոտ։
НАМИ-ն ներկայումս դեռ երեք կաբրիոլետ է հավաքել, որոնք շքահանդեսների ստանդարտ հավաքածու են ներկայացնում: Արարողակարգային երթերի հաշվակներում սովորաբար մասնակցում են երկու նման մեքենա, իսկ երրորդը պահեստային է, որը հերթապահում է Կրեմլի Սպասկի դարպասների մոտ, այն դեպքում, երբ մեքենաներից որեւէ մեկի մոտ խափանումներ առաջանան։
Aurus-ը զորահանդեսների ռեժիմում կարող է ընթանալ մինչեւ ժամում 20 կմ արագությամբ։ Այդ ընթացքում անվահեծը դառնում է առավելագույնս փափուկ, իսկ փոխանցումների փոփոխությունները՝ աննկատ։ Սա մեքենայի շահագործման յուրահատկությունից է բխում, քանի որ ուղեւորները գրեթե միշտ ընթանում են մեքենայում կանգնած վիճակով: Aurus-ն ունի 4,4 լիտրանոց թվին-տուրբո «ութնյակ»՝ 598 ձիաուժ հզորությամբ: Այն միացված է նաեւ էլեկտրաշարժիչի եւ ինը դիապազոնանի ինքնաշխատ KATE-ի, որը ի դեպ ռուսական արտադրության է։
0-100 կմ/ժամ արագություն մեքենան հավաքում է 6 վայրկյանում։ НАМИ-ի ներկայացուցիչները նշել են, որ ապագայում ուժային ագրեգատների համակցությունը կարող է աճել եւ նրանում արդեն կներառվի V12 շարժիչ ու շարքային տուրբոքառյակ։




























