Lexus ընկերությունը կթողարկի նոր կոմպակտ ավտոմեքենա, հայտարարել է Lexus-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Պասկալ Ռուխը: Մոդելը շուկայում կհայտնվի 2021 թվականին:
Նոր ավտոմեքենան կպատրաստվի TNGA-ի հիման վրա: Փորձագետների կարծիքով՝ պարտադիր չէ, որ դա հեչբեք լինի, որը կարող է փոխարինել CT-ին, այլ միանգամայն հնարավոր է ամենագնացի թողարկումը:
Դրանից բացի, նոր մոդելը էլելտրաֆիկացված կլինի եւ կդառնա ճապոնական արտադրողի մոդելային շարքի առաջին էլեկտրամոբիլը: Որոշ տվյալներով՝ այն UX քրոսովերից փոքր կլինի, որն ունի 4495 մմ երկարություն, 1840 մմ լայնություն եւ 1540 մմ բարձրություն՝ 2640 մմ անվային բազայի դեպքում:
Եթե մոդելը ունենա 5-դռնանի հեչբեքի կոնֆիգուրացիան, որը Lexus CT-ի ժառանգորդն է, ստիպված կլինի խիստ մրցակցության բախվել Mercedes A-Class-ի, Audi A3 Sportback-ի եւ BMW 1-ի հետ: Եթե Lexus-ը հրաժարվի ներքին այրման շարժիչից, ապա ավտոմեքենան կմրցակցի Tesla Model 3-ի եւ պրեմիում դասի մի քանի ապագա կոմպակտ էլեկտրամոբիլների հետ, ինչպիսին է Mercedes EQA-ն:


























