Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին ամրացված գույքը «Վեոլիա Ջուր» ընկերությանը վարձակալության հանձնելու մասին:
Խոսքը մասնավորապես, Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն գյուղի 7130 գծմ երկարությամբ ջրամատակարարման համակարգի, օրվա կարգավորման ջրամբարի, դրա սպասարկման հողատարածքի մասին է:
Ակնկալվում է, որ Կառավարության սույն որոշման ընդունումը հնարավորություն կտա Ջրային կոմիտեին և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կազմակերպելու պետական սեփականություն հանդիսացող Գույքի հետագա համալրումը և հաշվառումը` ՀՀ հաշվապահական ստանդարտներին համապատասխան, ինպես նաև ջրամատակարարման համակարգերի հուսալի և անվտանգ շահագործումն ու խմելու ջրի որակի ստանդարտներին համապատասխան ջրի մատակարարման ապահովումը:




























