Այս օրինագծի համաձայն՝ խորհուրդ է տրվում ԱԱՀ-ից ազատվող գործարքների ցանկում ներառել հանրապետություն էլեկտրական շարժիչներով գործող տրանսպորտային միջոցների ներմուծումը: Այս մասին մայիսի 2-ին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը:
Նրա խոսքով՝ այս օրինագծի ընդունումը կնպաստի երկրում էլեկտրամոբիլների ձեռքբերմանը եւ օգտագործմանը, ինչպես նաեւ մթնոլորտի աղտոտման եւ Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցմանը: Փոխնախարարի հավաստիացմամբ՝ դրանից բացի, դա կնպաստի էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների օգտագործման մեծացմանը: «Սա նաեւ կօգնի նվազեցնել խցանումները եւ մեծացնել երթեւեկության անվտանգությանը: Մեր անցկացրած հետազոտությամբ նաեւ ուսումնասիրվել են այլ երկրներում էլեկտրամոբիլների գնումների խրախուսման պատճառները, ձեռք բերած արդյունքները, տվյալ նպատակին հասնելու գործիքակազմը»,- պարզաբանեց պաշտոնյան:
Նա նաեւ նշեց, որ օրինագծով նախատեսվում է, որ տվյալ արտոնությունը կտրամադրվի 2 տարով:




























