Հայաստանի Ոստիկանության տվյալներով՝ երկրում գրանցված է միայն 10 էլեկտրամոբիլ: Այս մասին մայիսի 2-ին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը:

Ընդ որում՝ պաշտոնյան նշեց, որ այդ տեսակի ավելի շատ ավտոմեքենա է ներմուծվել, սակայն դրանք չեն շահագործվում: «Վրաստանում տրանսպորտային նման միջոցները 4 հազարից անցնում են, եւ ընդհանուր առմամբ, դրանք ազատված են բոլոր տեսակի հարկերից: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի կառավարությունը որպես լրացուցիչ խթան այս ավտոմեքենաների բոլոր լիցքավորման կայաններն անվճար է դարձրել: Այնպիսի միջոցառումը, ինչպես հարկման նման տեսակի վերացումն է, ամենաաննշանն է, որ կարելի է անել, իսկ տնտեսական օգուտը տվյալ դեպքում շատ ավելի զգալի կլինի»,- պարզաբանեց Ղափլանյանը:

Օրինագիծը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը: