ԱՄՆ բանակում ավելացել են սեռական բռնության դեպքերը՝ 38 տոկոսով 2016-2018 թվականներին, գրում է USA Today-ը՝ հղում կատարելով հետազոտության արդյունքներին։

Սեռական բռնության առավելագույն ռիսկին ենթակա են 17-24 տարեկան զինծառայող կանայք։ Անցանկալի սեռական շփումը ներառում է ոչ միայն բռնաբարությունը, այլեւ անցանկալի հպումները, ասվում է նյութում։

Թերթը նշում է, որ բռնության դեպքերի ավելացում է նկատվում, չնայած իշխանությունների՝ խնդիրն արմատախիլ անելու երկարամյա ջանքերին։ Հարցման հիման վրա, որի արդյունքները ներկայացրել է Պենտագոնը, 2018-ին հայտնաբերվել է անցանկալի սեռական շփման 20,5 հազար դեպք։ Այս թիվը նկատելիորեն ավելացել է երկու տարի առաջվա թվի համեմատ. այն ժամանակ խոսվում էր 14,9 հազար անցանկալի ինտիմ կապի մասին։

Հետազոտությանը մասնակցել են բանակում, ՌԾՈւ-ում, ՌՕՈւ-ում, ծովային հետեւակում ծառայողները, տեղեկացնում է Gazeta-ն։