Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

- «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

- «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին

- «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները: