Ադրբեջանում դադարեցվել է վարորդական վկայականների տրամադրումը:

Վկայակոչելով Finans.az-ին՝ Day.Az-ը հայտնում է, որ վարորդական իրավունքներ ստանալու համար դիմած անձանց վկայականի փոխարեն տալիս են ժամանակավոր տեղեկանք: Պարզվում է, որ ամբողջ հանրապետությունում վարորդական վկայականները սպառվել են: