Փորձագետները արձանի տեսքով առեղծվածային ժայռը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հակված են այն կարծիքին, որ դա պարզապես օպտիկական պատրանք է, հաղորդում է Planet-today-ը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ առեղծվածային այդ հայտնագործությունը գտնվել եւ նկարագրվել էր գիտնական Անջելո Պիթոնիի կողմից Մալի բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հայտնի է, որ դրա ոչ պաշտոնական անունն է «Լեդի Մալիի արձան»: Այդ անվանումը նրան տրվել էր այն պատճառով, որ ժայռի վերնամասում հնարավոր է տեսնել կնոջ քարե գլուխ:

Գրանիտը, որից ստեղծված է արձանը, շուրջ 12 հազար տարեկան է:

Նշվում է, որ այդ տարածքի մոտակայքում բնակվող աֆրիկյան ցեղերը պարզապես չէին կարող ունենալ որեւէ գործիք այդպիսի հուշարձան ստեղծելու համար:

Բացի այդ, տեղաբնակները պատմում են առեղծվածային լեգենդի մասին, որը կարող է բացատրել այդ արձանի ի հայտ գալը: Այսպես, ըստ ավանդույթի, հին ժամանակներում աստվածներն օրհնել են այդ տարածքը՝ լցնելով այն երկնային աստղերով, որոնք հետագայում վերածվել էին ալմաստների: Սակայն այդ նվերի դիմաց վերցրել էին ցեղի առաջնորդից իր դստերը: Եւ այժմ նա, ժայռի վերածված, կոչված է հավերժ պաշտպանել  հողի խորքում թաքցված գանձերը:

Պիթոնին համոզված է, որ հնագույն ժամանակներում այդ տարածքում զարգացած քաղաքակրթություն էր, որը լիովին կարելի է համեմատել եգիպտական քաղաքակրթության հետ:

Սակայն բազմաթիվ գիտնականներ ունեն կասկածներ եւ գտնում են, որ կնոջ դեմքը, որը տեսանելի է ժայռի գագաթին, ընդամենը օպտիկական պատրանք է: