Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում էր Երկրի օրը: Այդ կապակցությամբ Ինստագրամում զբոսաշրջության սիրահար հայտնի զույգը տեղադրել է Ինդոնեզիայում միեւնույն լողափի լուսանկարը մեկ տարվա կտրվածքով: Զույգը ցանկանում է գրավել մարդկանց ուշադրությունն առ այն, որ ցնցող գեղեցկություն ունեցող ինդոնեզական Վարդագույն լողափը լցված է պլաստիկ թափոններով, հաղորդում է Gismeteo-ն:

Բլոգերները մտահոգված են, որ Կոնոդո կղզու անգամ ամենամեկուսացված լողափերը հեղեղված են պլաստիկով: Նրանց հրապարակումը ստացել է ավելի քան 53 հազար հավանում:

Զույգը շարունակում է լուսանկարներ տեղադրել #plasticparadise հեշթեգով, որոնցում կցուցադրվի միեւնույն վայրը տարբեր ժամանակահատվածում, որպեսզի ակնհայտ երեւա եւ գիտակցվի վտանգը, որը պլաստիկը սպառնում է ամբողջ աշխարհին:

Վարդագույն լողափը օրեցօր դառնում է ավելի սիրված ուղղություն Ինդոնեզիայում, ուստի տարեց տարի զբոսաշրջիկների կողմից լողափում թողնված աղբի քանակն ավելանում է:

<p><img alt="" src="http://news.am/uploads/images/11(49).jpg" /></p>