Մի կտոր սաթի շնորհիվ, որի մեջ քարացած մնացել էր բազմոտանին, գերմանացի հետազոտողներին թույլ տվեց հայտնաբերել կենդանական աշխարհի ներկայացուցիչների նոր ենթատեսակ։ Նոր բազմոտանին ստացել է Burmanopetalum inexpectatum անվանումը, իսկ գիտնականները եկել են եզրահանգման, որ գոյություն ունեն բազմոտանիների շատ տեսակներ, որոնք մինչ այժմ չեն ուսումնասիրվել, գրում է Planet Today-ը։

Տեղեկացվում է, որ սաթի զարմանալի կտորը Ալեքսանդր Քենինգի Կենդանաբանական թանգարանի հետազոտողներին նվիրել է մի հավաքորդ։ Եվ գիտնականներն անմիջապես սկսել են ուսումնասիրել դրա մեջ գնվող կենդանուն։ Բազմոտանու այդ տեսակը գոյություն է ունեցել ներկայիս Մյանմայի տարածքում մոտավորապես 99 մլն տարի առաջ։ Եվ մինչ այս պահը նրա գոյության մասին գիտական աշխարհը տեղյակ չէր։

Ուստի,  գերմանացի հետազոտողներ Թոմաս Վեզեները եւ Լեյֆ Մորիցը, ինչպես նաեւ նրանց բուլղարացի գործընկեր Պավել Ստոեւը սկսել են ուսումնասիրել այդ զարմանալի տեսակը։ Համակարգչային ռենտգեն տոմոգրաֆի եւ մանրադիտակի օգնությամբ նրանք ստացել են միջատի եռաչափ ձեւը։ Դա օգնել է մանրամասն դիտարկել նոր ենթատեսակը։ Պարզվել է, որ ստացված բազմոտանին էգ է եղել՝ հազիվ 8 միլիմետր մեծությամբ։

Այժմ, կարծում են հետազոտողները, գոյություն ունի այդ միջատների մոտ 80 հազար տեսակ։ Բայց դրանք ուսումնասիրելու համար պետք է դեռ շատ ջանալ։