Մարտունի-Սեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում մարտի 11-ին, ժամը 19-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 22 ՕԼ 664 համարանիշի բեռնատարը եւ «Նիսսան» մակնիշի 21 ՕԼ 707 համարանիշի  ավտոմեքենան, ինչի հետեւանքով «Իվեկո» մակնիշի բեռնատարը շրջվել է: Ավտոպատահարի հետեւանքով «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 35-ամյա Դավիթ Զաքյանը,«Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 40-ամյա Ռուբեն Բալոյանը եւ ուղեւոր,50-ամյա Սարգիս Ավետիսյանը ստացել են  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց: Ռ.Բալոյանը եւ Ս.Ավետիսյանը այնուհետեւ տեղափոխվել են Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն, ոտեղից Ռ.Բալոյանը դուրս է գրվել:

Ս.Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Դ.Զաքյանինը` բավարար: