«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» հանրահայտ ֆիլմը ոգեշնչել է ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակչուհի Ջենիֆեր ԼեՔորնու Քարիերին, որը որոշել է համանման կերպով բացահայտել իր երկվորյակ քրոջ՝ Ջոդի ԼեՔորնուի սպանությունը, որը կատարվել էր 1996 թվականին, հաղորդում է Fox News-ը:

Հոլիվուդյան ֆիլմի սյուժեով կինը վարձակալել է երեք բիլբորդ եւ տեղադրել հայտարարություն, որում օգնության խնդրանք է եւ կոչված է գրավելու մարդկանց ուշադրությունը իր դստեր չբացահայտված դաժան սպանության նկատմամբ:

«Ես զգում եմ՝ կան մարդիկ, որոնք ինչ-որ բան գիտեն: Ես չեմ ուզում, որ նրա մասին մոռանան»,-ասել է Քարիերին Baltimore Sun-ին տված հարցազրույցում:

Բիլբորդներին տեղադրված է ժպտացող Ջոդիի լուսանկարը, «Գտիր իմ մարդասպանին: Վարձատրությունը՝ 100 հազար դոլար» տեքստն ու նրա քրոջ կոնտակտները:

Քարիերին հայտնել է ԶԼՄ-ներին, որ բիլբորդներիին փակցված տեղեկատվությունն արդեն տվել է արդյունք, սակայն ոստիկանությունը համարում է, որ դա այդպես չէ:

Ջոդի ԼեՔորնուն սպանվել էր ավտոկայանատեղիում մեջքի ուղղությամբ արձակված կրակոցի միջոցով: Ծանր վիրավորում ստացած կինը նստել էր ղեկին եւ երթեւեկել որոշ ժամանակ, այնուհետեւ նրան հայտնաբերել էին:

Ականատեսները պնդում են, որ նրան հետեւում էր սպիտակ BMW-ով ամրակազմ տղամարդը, որն ավելի ուշ ինչ-որ բան էր դուրս հանել կնոջ ավտոմեքենայից: